Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել առիթմիան


Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել առիթմիան
Մայիս 22 09:51 2023

Առիթմիան կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան։

Բժշկի խոսքով՝ առիթմիան կարող է զգացվել որպես սրտամկանի հանկարծակի կծկում կամ սրտի ռիթմի անկանոնությունը։ Ընդ որում, այն կարող է հայտնաբերվել ինչպես ԷՍԳ-ի, այնպես էլ ժամանակակից տոնոմետրի միջոցով:

 

Առիթմիայի վտանգավոր հետևանքներից են բոլոր օրգանների արյան մատակարարման վատթարացումը, սրտային անբավարարությունն ու թրոմբների առաջացումը։

 

«Նախասրտերի ֆիբրիլյացիայի (շողացող առիթմիա) դեպքում սրտի խոռոչի ներսում թրոմբների ձևավորման համար պայմաններ են առաջանում։ Այդ թրոմբը հետագայում կարող է սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի պատճառ դառնալ», - նշել է Չերնիշովան:

Սրտի ռիթմի վերականգնման համար գոյություն ունեն տարբեր միջոցներ, այդ թվում՝ դեղորայքային բուժում և վիրահատություն։ Նման խնդրի դեպքում բուժման տեսակը որոշում է բուժող բժիշկը՝ հաշվի առնելով տվյալ դեպքի առանձնահատկությունները։



loading...