Գայանե Հակոբյանը հրաժարվել է դադարեցնել հացադուլը․ Ռուբեն Մելիքյան


Գայանե Հակոբյանը հրաժարվել է դադարեցնել հացադուլը․ Ռուբեն Մելիքյան
Մայիս 19 20:03 2023

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսակցել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված, զոհված զինծառայողի ծնող Հայանե Հակոբյանի / Մարտիրոսյանի հետ։

 

 

«Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը։ 

 

Ինքնազգացողությունը բավարար է։

 

 

Սպասում ենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։

 

Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։