Այսօր Սոթքում զոհված ժամկետային զինվորը՝ 20 տարեկան էր.(լուսանկար)


Այսօր Սոթքում զոհված ժամկետային զինվորը՝ 20 տարեկան էր.(լուսանկար)
Մայիս 17 20:38 2023

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

 

Մենք տեղեկացրել էինք, որ զոհված զինծառայողը Էդգար Սուլեմանյանն է։ Նա  Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր։

 

Ներկայացնում ենք զոհված զինվորի լուսանկարը։