Արմավիրի մարզում բախվել են Opel-ները, որոնցից մեկը մխրճվել է արագ սննդի կետի տարածք, կան վիրավորներ. Shamshyan.com (տեսանյութ)


Արմավիրի մարզում բախվել են Opel-ները, որոնցից մեկը մխրճվել է արագ սննդի կետի տարածք, կան վիրավորներ. Shamshyan.com (տեսանյութ)
Մայիս 16 01:09 2023

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 19:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Արտաշես Համբարձումյանի վարած Opel մակնիշի 37 QS 393 համարանիշի և 64-ամյա Վարդան Թամազյանի վարած Opel մակնիշի 12 VA 222 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Opel-ներից մեկը մխրճվել է վթարի հարևանությամբ գտնվող արագ սննդի կետի տարածք, իսկ մյուս Opel-ն էլ կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել  է վարույթ:



loading...