Մեքենան ընկել է Ազատի ջրամբարը (լուսանկարներ)


Մեքենան ընկել է Ազատի ջրամբարը (լուսանկարներ)
Մայիս 5 16:58 2023

Մայիսի 5-ին, ժամը 09:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։