Եթե չենք ուզում Ալեքսանդրապոլի պայմանագրի վերածնունդը, ապա պարտավոր ենք կտրել Նիկոլի ճանապարհը, խափանել օտարի հայադավ ծրագրերը


Եթե չենք ուզում Ալեքսանդրապոլի պայմանագրի վերածնունդը, ապա պարտավոր ենք կտրել Նիկոլի ճանապարհը, խափանել օտարի հայադավ ծրագրերը
Մայիս 4 14:15 2023

«Խաղաղություն հնարավոր է, բայց կարող է դրա պարամետրերը ընդունելի չլինեն ՀՀ ժողովրդի համար»,-հայտարարել է Նիկոլը՝ այդպիսով, ըստ էության, նախապես հայ հանրությանը հայտնելով,թե կոնկրետ ինչ պրոցես է ընթանում Բլինքեն-Արո-Ջեյհուն բանակցություններում՝ ԱՄՆ-ում. Արցախի կործանման՝ Արևմուտքի կողմից արհեստականորեն արագացված պրոցեսը Նիկոլը ջանում է դարձնել անկասելի:

 

Հիմա առաջնային է դառնում միայն մեկ հարց՝ ինչպե՞ս ու ե՞րբ է հնչելու Նիկոլի քաղաքական մահախոսականը: Նիկոլի նախկին ելույթներից մեկը ծնեց ընդդիմության մեծ շարժում, որի հուժկու ալիքին իշխանությունները հազիվ դիմադրեցին՝ հենվելով բացառապես դրսի կուրատորների վրա. չլինեին նրանք, Նիկոլի հերը ժողովուրդը վաղուց էր անիծել՝ նրան առնվազը գաղութի հավերժական բնակիչ դարձնելով:

 

Հիմա այս մի ելույթը նույնպես կարող է դառնալ ընդդիմադիր տոտալ շարժման յուրատեսակ խթանիչ, քանի որ եթե չդառնա, եթե Նիկոլը ներքաղաքական դաշտում սեփական մաշկի վրա չզգա իր խոսքերի հետևանքները, Արցախից ու Սյունիքից ազգովի կարող ենք ձեռք քաշել:

 

 

Հարց՝ օբյեկիվորեն Նիկոլը կարո՞ղ է այս անգամ էլ դիմադրել ժողովրդի հարվածին՝ կրկին հենվելով դրսի ուժերի վրա, թե՞ նկատի ունենալով նրա գրեթե զրոյական վարկանիշը՝ կարող ենք պնդել, որ նրան դա էլ չի փրկի:

 

Միանշանակորեն պարարտ հող կա՝ Նիկոլին պատմության աղբանոցն ուղարկելու, կա հանրային պահանջ, բայց դրա հետ մեկտեղ նույն հանրության մեջ կա մտավախություն, որ էլի չի ստացվի, որ էլի Նիկոլը կպլստա ու կշարունակի: Ունե՞ն հանրային այդ վախերը օբյեկտիվ հիմքեր, թերևս, բայց դրանից ավելի օբյեկտիվ է այն իրականությունը, որի առաջ բոլորիս կանգնեցրել է Նիկոլը, իսկ այդ իրականությունը ոչ հեռու ապագայի համար բոլորիս գուժում է ասենք մի 10-12 հազար քկմ-անոց Հայաստան, ասել է թե՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի վերածնունդը:

 

Դա՞ ենք ուզում, եթե՝ ոչ, ապա պարտավոր ենք կտրել Նիկոլի ճանապարհը,պարտավոր ենք խափանել օտարի հայադավ ծրագրերը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1667