ՔՊ-ական Եղոյան Արմանը, արձագանքելով «Ամերիկայի Ձայնի» հրապարակմանը, երբ լրատվամիջոցը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների հարցերից մեկն էլ առնչվում է երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը, պատասխանելով հարցին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը հասցվե՞ց փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հարցի մակարդակին, մատնացույց է արել այն, որ այդ տեղեկությունն արդեն հեռացվել է, ինչը, ըստ նրա, վկայում է այդ լուրի արժանահավատության մասին:
Փաստորեն՝ Արմանը հանդես է եկել հակասական հայտարարությամբ. եթե տեղեկությունն արժանահավատ էր, ապա ինչո՞ւ է նյութը հեռացվել կայքից, եթե արժանահավատ չէր, ապա ինչո՞ւ է ՔՊ-ականը հաստատում նյութի իսկությունը, նա Նիկոլի տա՞կն է փորում՝ ժամանակից շուտ բացելով խաղաքարտերը, թե՞ լեզվի սայթաքման հետ գործ ունենք, երբ մոռացության է մատնվել, փաստորեն «ոչ»-ը:
Եղոյան Արմանի ունակությունները՝ հարցազրույց տալու, իհարկե, առանձին խոսակցության թեմա է, բայց էականը հիմա ոչ այնքան նրա ունակություններն են, որքան՝ «Ամերիկայի Ձայնի» տեղեկությունը. ամերիկյան ազդեցիկ լրատվամիջոցը, փաստորեն, դիմակազերծել է Նիկոլին՝բացահայտելով բանակցությունների բուն բովանդակությանն առնչվող կարևորագույն մի դետալ՝ այնպիսի դետալ, որից, ըստ էության, ամբողջությամբ պարզ է դառնում արցախցիների ճակատագիրը:
Անվիճելի է, որ ոչ մի արցախցի ազգային փոքրամասնության կարգավիճակով չի ապրելու իր հայրենի հողում, ուստի մնալու է Արցախի հայաթափման տարբերակը, որին էլ, ըստ էության, կողմ են արտահայտվում Բաքուն ու Արևմուտքը. Արցախն իսկապես կդառնա «Ղարաբաղի տնտեսական գոտի» միայն այն դեպքում, եթե այնտեղ ոչ մի հայ չի ապրի, իսկ ռուսներն էլ վերջապես Արցախից ու Կովկասից կհեռանան կրկին միայն այն դեպքում, եթե Արցախում անելիք է՛լ չլինի:
Նիկոլը «հա» է ասել իր կուրատորներին՝ իշխանությունը պահելու դիմաց վաճառելով արցախցինեին:










