«Արցախի փրկության բանալիների միանձնյա տիրակալ» Սյամոյի և ժողովրդի միջև օրերս կայացած հանդիպումներից մեկի մասին մամուլում մի հետաքրքիր տեղեկություն հայտնվեց: «Իժոն», որ պատրաստվում է ստորագրահավաք իրականացնել՝ հիմնավորելու իր քաղաքական հավակնությունները, հերթական հավաքներից մեկի ժամանակ խայտառակվել է. աջակիցներից մեկը, փորձելով Սյամոյին հնարավորություն տալ՝ մաքրվելու իր հասցեին պտտվող տհաճ պատմություններից, սեփական ելույթում ասել է, որ Բաբայանի մասին 90-ականների վերաբերյալ ասեկոսեներ են պտտվում, թե «բեսպրեդել» է հաստատել, բռնաբարություններ է արել, քրեական տարբեր պատմությունների մեջ ներքաշվել՝ առաջարկելով Սյամոյին՝ վերջ դնել այդ խոսակցություններին, ինչին ի պատախսան վերջինս զայրացել և երիտասարդին կոպտել է․ «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»։
Ի՞նչն է Սյամոյին հունից դուրս բերել: Խնդիրն այն է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ Սյամոն չի կարող սեփական անցալը փաստարկված կերպով հերքել. Արցախում էլ, Հայաստանում էլ մեծից՝ փոքր քաջատեղյակ են Սյամոյի ով լինելուն: Իսկ քանի որ այդպես է, ուրեմն մնում է միայն մեկ բան՝ ծածկադմփոց անելն ու անցյալի «հերոսությունների» մասին հնարավորինս քիչ հիշատակելը: Մինչդեռ Սյամոյի կյանքը հեշտացնել փորձած քաղաքացին հակառակ տրամաբանութամբ է խնդրին մոտեցել ու ք*քի համը հանել. ակամա բոլորին ստիպել է վերհիշել Սյամոյի անցյալը՝ վերջինիս համար դրանից բխող ճակատագրական հետևանքներով:
Շատ անհարմար բան է Սյամոյի անցյալը. որքան շատ է ուզում այն կոծկել, այնքան ավելի ուժգին է այն ճչում…










