Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լիվերպուլում հանդիսավոր կերպով բացել է «Եվրատեսիլ-2023»-ի բեմը


Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լիվերպուլում հանդիսավոր կերպով բացել է «Եվրատեսիլ-2023»-ի բեմը
Ապրիլ 26 20:23 2023

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլլան հանդիսավոր կերպով բացել են Եվրատեսիլ 2023-ի բեմը Լիվերպուլում։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

 
 

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, թագավորական զույգը վառեց լույսերը Լիվերպուլի M&S Bank Arena-ի գլխավոր բեմում, որտեղ մայիսի 9-ից 13-ը կանցկացվի երգի միջազգային մրցույթ: Բրիտանացի թագավորը և նրա կինը ողջունել են նաև Եվրատեսիլ 2023-ի հաղորդավարներին՝ ուկրաինացի երգչուհի Յուլիա Սանինային, կատակերգու Գրեմ Նորթոնին, դերասանուհի Հաննա Ուեդինգեմին և կատարող Ալիշա Դիքսոնին։

 

Մեծ Բրիտանիան 25 տարվա մեջ առաջին անգամ կընդունի Եվրատեսիլը։ Վերջին անգամ Միացյալ Թագավորությունում երգի միջազգային մրցույթ է անցկացվել 1998 թվականին։