Մի քանի գյումրեցի՝ հայտնի «ընդդիմադիր -ակտիվիստներ» արդեն 2 օր է՝ փորձում են ինձ լռեցնելու տարբերակներ գտնել


Մի քանի գյումրեցի՝ հայտնի «ընդդիմադիր -ակտիվիստներ» արդեն 2 օր է՝ փորձում են ինձ լռեցնելու տարբերակներ գտնել
Ապրիլ 26 18:16 2023

 

ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Ինչպես և սպասելի էր, երեկվա իմ ելույթից անմիջապես հետո, որտեղ անդրադարձ կատարեցի Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի քաղաքական խոսույթին ու կեցվածքին, սկսվեց իմ հասցեին ուղղված անթիվ սպառնալիքների, վիրավորական խոսքերի տարափ՝ թե' հրապարակային, թե' անձնական նամակներով։
Թե բա գրել տվել են տեքստը` դրանով ի ցույց դնելով հիշյալ եկեղեցականի նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Վերջին անգամ եմ անդրադառնում այս թեմային` մեր խմբակցության պատգամավորներին ոչ մեկը, ոչ մի բան չի գրում տալիս, սա մեծ օղ արեք ականջներիդ ու անընդհատ մի շրջանառեք այս կեղծ թեզը ձեր 《տերերին》ականջահաճո լինելու համար, և երկրորդ` այսօրվա իշխանությունը ոչ մի ընդգծված վատ վերաբերմունք չունի որևէ եկեղեցականի նկատմամբ, եթե վերջինս չի փորձում վերածվել քաղաքական գործչի: Աջապահյանի քաղաքական խոսքին ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ անդրադարձել ու, ասեմ ավելին, էլի եմ անդրադառնալու, եթե հարկ լինի, ինձ ձեր սպառնալիքները չեն լռեցնելու, սրա մասին ԱԺ ամբիոնից էլ եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ, այնպես որ ձեր էներգիան այլ տեղում պարպեք:
Բայց ամենազավեշտալին այն է, որ մի քանի գյումրեցի՝ հայտնի《ընդդիմադիր -ակտիվիստներ》արդեն 2 օր է փորձում են ինձ լռեցնելու տարբերակներ գտնել։ Չի ստացվելու, չի ստացվելու ու էլի չի ստացվելու, ես սա ասում եմ ձեզ` նախ որպես ՀՀ քաղաքացի, հետո նոր որպես ԱԺ պատգամավոր, չեմ լռելու ոչ մի պարագայում։ Հասկանում եմ, որ ձեր տերերն են հանձնարարական տվել ձեզ ու դուք չեք կարող այն չկատարել, մտնում եմ ձեր դրության մեջ, բայց, ազնիվ եղեք, զանգեք ձեր տերերին ու ասեք որ, ինչպես միշտ, այս անգամ էլ չստացվեց❗️Այս անգամ ևս ձախողեցիք օպերացիան?
Մեկ էլ շատ խոսվեց այն մասն, թե ես եկեղեցականին ինչու եմ 《պարոն》-ով դիմել, ոմանք փորձեցին դա չիմացություն համարել, ոմանք էլ՝ մեծ մեղք: Հարգելիներս, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են դիմում հոգևորականին, իսկ Շիրակի թեմի առաջնորդին հատուկ եմ 《պարոն》-ով դիմել՝ քանի որ վերջինս մինչ այս պահն իրեն ավելի շատ 《պարոն》-ին է վայել պահում, քան թե հոգևորականին` ինչին էլ հենց ուղղված էր իմ ելույթը: Հիմա ամենակարևորի մասին` երեկվա ելույթիցս հետո հազարավոր շնորհակալական խոսքեր եմ ստացել, հազարավոր մարդիկ ինձ ասում են, որ ես իրենց մտածածն ու զգացածն եմ ասել ԱԺ ամբիոնից, հիմա ի՞նչ, էդ հազարավոր մարդկանց էլ եք գտնելու ու փորձեք լռեցնել՞... Բարին ընդ ձեզ, Աստված թող խաղաղություն բերի հայ ազգիս: