Ադանայում երկրաշարժ է տեղի ունեցել


Ադանայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրիլ 26 10:09 2023

Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։

Գործոկալությունը Twitter-ում հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 07:48-ին։

Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից շրջաններում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», զոհերի թիվը հասել է 50,7 հազարի։