5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրիլ 21 15:43 2023

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Մոլուկա ծովում, 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

 

Երկրաշարժը գրանցվել է Ինդոնեզիայի Տերնատ կղզուց 216 կմ հյուսիս-արևմուտք: 

 

Օջախը գտնվում էր 60 կիլոմետր խորության վրա։

 

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։