Թուրքիայի Ադանայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայի Ադանայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրիլ 15 19:23 2023

Թուրքիայի Ադանա նահանգում, որը գտնվում է երկրի հարավում, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտարարել է բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD):

 

«4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 12:37-ին Ադանայի Սայմբեյլի շրջանում»,- հայտնել են նախարարությունից։

Տարերային աղետի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, հաղորդում է AFAD-ը։

 

Զոհերի և մահացածների, ինչպես նաև ավերածությունների մասին տեղեկություններ այժմ չեն հաղորդվում։