«Առաջիկայում ռազմական էսկալացիայի հավանականությունը կմեծանա». Վարդան Բալյան


«Առաջիկայում ռազմական էսկալացիայի հավանականությունը կմեծանա». Վարդան Բալյան
Ապրիլ 8 14:40 2023

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա շաբաթներին ռազմական էսկալացիայի հավանականությունը զգալիորեն կմեծանա, հատկապես, Սիսիանի, Վարդենիսի և Ջերմուկի հատվածներում: Այդ մասին հայտարարել է նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Տարածաշրջանային իրավիճակի զարգացումներն իրենց հերթին նպաստում են ռազմական բախումների սպառնալիքի աճին: Հնարավոր հարձակման ուղղություններով թշնամու առաջխաղացումը կանխելու համար անհրաժեշտ է շտապ կարգով նախաձետնել տարածքային ինքնապաշտպանության համակարգ և գործարկել: Իրավասու տեղական ինքնակառավաման և պետական կառավարման մարմինների անգործությունը ներկա փուլում անթույլատրելի է ու կարող է գնահատվել միայն որպես հանցավոր անփութություն»:

 
Աղբյուրը` Վարդան Բալյան