Մահաբերների քայլերթի եզրագիծը մոտ է, և դա զգում են բոլորը, նույնիսկ թուրքերը. Ռուբեն Մխիթարյան


Մահաբերների քայլերթի եզրագիծը մոտ է, և դա զգում են բոլորը, նույնիսկ թուրքերը. Ռուբեն Մխիթարյան
Ապրիլ 7 15:49 2023

Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 
 

«Հասել ենք զգայական վերջին փուլերից մեկին. Ոչ իշխանության կողմից, ոչ ընդդիմության կողմից «բուղը թողելու» ոչ մի գործողություն ու իրադարձություն մարդկանց վրա այլևս չի ազդում: Բացասական էներգիայի կուտակման վրա ոչ ձևական «ներողությունն» է ազդում, ոչ «ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները»:

 

Մարդիկ ուզում են իշխանություն, որի օրոք իրենց չեն սպանի, թշնամին իր տուն չի մտնի, սփյուռքահայի վրա չեն թքի, հղի կնոջը վարչապետական ոստիկանի մեքենայի անիվների տակ չեն ճզմի, զինվորները քնած տեղը չեն այրվի, պահեստներ չեն պայթի…

 

ՄԱՐԴԻԿ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՀՎԱՆ ԱՅՍ ՇՔԵՐԹԸ ԱՎԱՐՏՎԻ:

 

Մահաբերների քայլերթի եզրագիծը մոտ է: Եվ դա զգում են բոլորը: Նույնիսկ թուրքերը»: