Աշտոիկն արեց իր գործը
Ալենը մի մեղայական հիշեցնող ֆեյսբուքյան ստատուսով է հանդես եկել՝ իր արարքների համար ներողություն խնդրելով. նա փոշմանել է, որ ի պատասխան քաղաքացու կողմից իրեն ուղղված վիրավորանքին, թքել է նրա վրա: «Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա…: Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»,-մասնավորապես՝գրել է Ալենը՝ հավելելով՝ ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ, բայց իրենց խնդիրն է դրանց չտրվելը։
Ալենին ակնհայտորեն նեղել են, և նեղել է հենց Նիկոլը՝ Աշոտիկի հայրը, որի որդին, ինչպես հայտնի է, օրերս հրապարակայնորեն ստորացրել էր Ալենին՝ հերքելով իր մասին նրա տարածած լուրերը: Հասկանալով, որ սեփական որդուն սկանդալի մեջ ներքաշելն արդեն չափից դուրս է՝ Նիկոլը, ըստ երևույթին, կատաղել է ու հարկադրել Ալենին մի ինքնխոստավանական «ցուցմունք» գրել ու դնել ֆեյսբուքյան պատին: Այստեղ գուցե կարևոր դեր է խաղացել նաև Տեր-Պետրոսյանի կոչ-հորդորն ու ասենք Խաչատրյան Վիգենի՝ Ալենի համար ոչ դրական ազդակը: Կարճ ասած՝Ալենը միայնակ է մնացել իր թքի մեջ, և որպեսզի նրա բերանի լորձը չմխտռի նաև ՔՊ-ականների՝ առանց այն էլ սասանված համբավը, պարագլուխը գրել է տվել Ալենին՝ ստիպելով ճանաչել սեփական սահմաները:
խնդիրը, սակայն, խոշոր իմաստով ոչ թե թքելու համար ներողություն խնդրել-չխնդրելն է, այլ՝ դավաճան համարվելու կամ այդպիսին վանկարկվելու պատճառների վերացումը: Քանի դեռ իշխանությունները չեն վերանայել իրենց հակահայ քաղաքականությունն ու սպասարկում են թուրքի տակն ընկնելուն միտված օրակարգը, Ալենը ստիպված է լինելու անդադար թքել ու լիզել թքածը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1555










