Արշակյան Հակոբը «լցրել է տակը»
«Չուպաչուպս Հակոբը» մի հարցազրույց է տվել Հռոմի ստատուտի թեմայով ու վստահեցրել, որ ռուսները հանգիստ կարող են քնել. իրենք մտադիր չեն Պուտինին ձերբակալել: Հարցին՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներից մեկն ուղիղ հայտարարել նախագահին ձրբակալելու մտայնության մասին, Լուլուի բերանն անամոթաբար քաղցրացրած Հակոբն աբսուրդային պատասխան է տվել՝ ասելով. «Մինչ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունը նմանատիպ հրապարակումներ կային ռուսական մամուլում: Կարծում եմ՝ մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար, իշխող կուսակցությունը և թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի»:
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ՔՊ-ականները խառնվել են իրար՝ կապված Հռոմի ստատուտի վերաբերյալ իրենց հասնող համապատասխան ազդանշանների հետ և սկսել են նույնիսկ միմյանց մեդարել՝ հանգիստ կյանքը խաթարելու համար: Ակնհայտ է, որ Արշակյան Հակոբի հարցազրույցը՝ «Արմենպրեսին», իրավիճակը հանդարտեցնելուն է միտված. հասկանալով, որ ռուսները կարող են անհամաչափ պատասխան տալ ՔՊ-ականներին՝ հիմա սրանք ջանում են Հյուսիսին համոզել, որ մտադիր չեն կարմիր գծեր հատել, Մելքոնյան Գագոն էլ կեղտ է կերել, որ նման բան է ասել:
Հակոբի «կռուտիտը», իհարկե, ծիծաղելի է ստացվել՝ կապված ռուսական մամուլի ու նույն Մելքոնյան Գագոյի միջև կապ գտնելու հետ, բայց փոխարենը ստացվել է հերթական անգամ ինքնաստորացվել՝ի ցույց դնելով չունեցած «դուխը»:
Ծծեք էլի ձեր համար, ի՞նչ եք անցավ գլուխներդ ցավի տակ դրել…
Աղբյուրը՝ Blognews.am










