«Դուք ո՞ւմ կյանքն եք փրկել. միայն ձեր ու ձեր ֆրակցիայի». Ռուբեն Մխիթարյան


«Դուք ո՞ւմ կյանքն եք փրկել. միայն ձեր ու ձեր ֆրակցիայի». Ռուբեն Մխիթարյան
Ապրիլ 2 23:13 2023

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն ասում էր՝ 25.000 զինվորի կյանք եմ փրկել՝ կապիտուլյացիա ստորագրելով:
Երեկ կնիկը ասում է՝ 11.000 դասալիք ենք ունեցել: Թողնենք մի կողմ՝ ճիշտ է, թե սուտ: Այսինքն 11.000-ը ինքնուրույն են իրենց կյանքը փրկել: Տակը մնաց 14.000:
4.000-ից ավել զոհ ենք ունեցել: Մնաց 10.000:
Մոտ 12.000 վիրավոր ենք ունեցել: Արդեն ձեր ասած թվից մինուսի մեջ եք 2.000:
2020-ի նոյեմբերից սկսած 300-ից ավել զոհ ունենք: Գերիներին ու անհետ կորածներին էլ, որ հաշվենք, ապա հարց է առաջանում:
Արա, դուք ո՞ւմ կյանքն եք փրկել: Միայն ձեր ու ձեր ֆրակցիայի»: