«Հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը այլ այդ երիտասարդը»


«Հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը այլ այդ երիտասարդը»
Ապրիլ 2 19:21 2023

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր քիչ առաջ, Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և ԹՔԵԼ նրա դեմքին:

 

 

ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդված. « Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով (…)»:

 

Իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կարող է փաստել, որ հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը այլ այդ երիտասարդը:

 

 

Բան չկա ասելու»։