|
Թուրքիայում բնակվող ադրբեջանցի գործարար Շամիլ Խալիդը սպանվել է իր գործընկեր Ահմեդ Դիքբաշի հետ վիճաբանությունից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել Անկարայում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ կրակելուց հետո Դիքբաշը հետևել է վիրավոր Խալիդին, ով փորձել է թաքնվել խանութում: Գտնելով նրան՝ ևս երեք կրակոց է արձակել: Ադրբեջանցի գործարարը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Նշվում է, որ գործարարները զբաղվում էին ծխախոտային արտադրանքի վաճառքով: |










