Մենք պետք է համատեղ գործենք ընդդեմ Իրանի. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բայրամովին


Մենք պետք է համատեղ գործենք ընդդեմ Իրանի. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
Մարտ 29 15:44 2023

Իրանը տարածաշրջանային սպառնալիք է. այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԱՊԱ գործակալության թղթակիցնհ Իսրայելից:

«Իսրայելն ու Ադրբեջանը պետք է նույն ըմբռնումն ունենան Իրանի սպառնալիքի վերաբերյալ։ Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Մենք պետք է համատեղ գործենք Իրանի դեմ. Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- նշել է հրեա նախարարը։