Ինչպես գրում է մամուլը, նախքան Սյամոն այդ գործով զբաղվում էր 2020 թվականի պատերազմում զոհված հերոսներից մեկի եղբայրը, որը շահել էր Կառավարության տենդերը: Գալով Արցախ՝ Սյամոն խլել է նրանից այդ բիզնեսը, բայց որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, թույլ է տվել, որ Արցախում իր ներկրած մսի իրացման գործառույթն իր վրա վերցնի նախկին ներկրողը:
Սյամոն լրիվ իր տարերքի մեջ է, փաստորեն՝ ստիպելով չմոռանալ իր իրական էությունը: Սյամոն մարդու ձեռքից բիզնես է խլել՝ օգտագոծելով Նիկոլի հետ իր ունեցած կապերը ու երևի կարծելով, որ իր այդ քայլը կմնա աննկատ: Սյամոյի հաշվարկը մինչդեռ սխալ է դուրս եկել,ու հիմա ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում բոլորը տեղյակ են նրա արցախյան առաքելության իրական բնույթի մասին, ինչը չի կարող նպաստել Սյամոյի կարիերային թռիչքին:
Ակնհայտ է, որ Սյամոն իր այս քայլով կարող է լրջագույն հարված հասցնել սեփական քաղաքական իմիջին՝ չտեղավորվելով նորհայաստանյան առասպելաբանության ծիրում: Հո բոլորս գիտենք, որ 2018-ից ի վեր ապրում ենք մեկ այլ մոլորակում, որտեղ չկա անարդարություն ու զոռբայություն, և քանի որ Արցախն էլ հայկական աշխարհի մի մասն է, իսկ այնտեղի ղեկավարությունն էլ՝ Նիկոլին հնազանդ, բնական է, որ Արցախն էլ պետք է զերծ համարվի «նոր Հայաստանին» ոչ հարիր բարքերից: Բայց արի ու տես, որ Սյամոն փչացրել է «կարտինկան»՝ նիկոլական լեգենդները հօդս ցնդեցնելով ու բոլորին իրականություն վերադարձնելով:
Սյամո՛, կողմնորոշվի՛ր, խասա՞բ ես, թե՞ «պոլիտիկ»










