Բաքվում իր տան դիմաց կրակել են ադրբեջանցի պատգամավորի վրա


Բաքվում իր տան դիմաց կրակել են ադրբեջանցի պատգամավորի վրա
Մարտ 28 22:59 2023

Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հրազենային վնասվածք է ստացել։

 

Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ պատգամավորը զինված հարձակման է ենթարկվել Զաբրատ իր տան մոտ։ Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ, ինչի արդյունքում նա ստացել է երկու հրազենային վնասվածք։

 

Ինչպես Qafqazinfo-ին հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, այս պահին դեպքի վայրում է օպերատիվ-քննչական խումբը։ Հարձակման մեջ կասկածվողի որոնումները շարունակվում են։

Սպուտնիկ Ադրբեջանը հայտնում է, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։