Պոկված տանիքներ, տապալված ծառեր, տուժած քաղաքացիներ․ ուժգին փոթորիկ՝ Բաթումիում (տեսանյութ)


Պոկված տանիքներ, տապալված ծառեր, տուժած քաղաքացիներ․ ուժգին փոթորիկ՝ Բաթումիում (տեսանյութ)
Մարտ 28 22:32 2023

Ուժգին փոթորիկ է գրանցվել Բաթումիում։ Ականատեսների վկայությամբ՝ տանիքներ են պոկվել, ցանկապատն ընկել է անցորդների վրա։ Տուժածների թիվը ճշտվում է։

 

 

Տեղի բնակիչներն ասել են, որ մի քանի տարի նման ուժգնության փոթորիկ չէր եղել։ Մարզադաշտի շրջակայքում գտնվող կայանատեղիում, որտեղ ազգային հավաքականը խաղում էր Նորվեգիայի հետ, պոկվել են ցանկապատերը, վնասվել մեքենաներ։

Պողոտաներից մեկում քամին տապալել է բազմամյա էվկալիպտ ծառերը։ Սպասվում է, որ վատ եղանակը Վրաստանի արևմուտքում կպահպանվի ևս մի քանի օր։