Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին հոսպիտալացվել է


Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին հոսպիտալացվել է
Մարտ 28 16:11 2023

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընդունվել է Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոց։ Երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, հայտնում է Corriere della Sera թերթը։

 

 

86-ամյա քաղաքական գործիչը, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը մարտի 27-ին բողոքել է ցավից։ Պարզաբանվում է, որ նա ինքնուրույն է դիմել բուժհաստատություն։

 

 

Բեռլուսկոնին վերջին անգամ հոսպիտալացվել էր Սան Ռաֆայելում մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հունվարին։ Այն ժամանակ նա հայտնվել էր հիվանդանոցում՝ պլանավորված առողջական հետազոտության պատճառով։