Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն


Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն
Մարտ 27 22:35 2023

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Նովրուզի կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում։

 

 

Հայտնում է Ազատությունը։

 

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։