Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Մարտ 25 17:05 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար և նշել, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին:

 

Բացի այդ, Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։