Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը


Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը
Մարտ 24 14:17 2023

Նմանվել ենք դատական խորհրդի(վիրտուալ), որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը, ով ապացուցված բազմաթիվ հանցագործություններ է արդեն գործել և նույնիսկ խոստովանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

 

 

«Ընդ որում, քննարկումներն ընթանում են ոչ թե մարդասպանին պատժելու նպատակով, այլ վերլուծելու քայլերի մոտիվը և կռահելու հաջորդ հանցագործությունները…

 

Իսկ սերիական մարդասպանը շարունակում է իր գործը և հաճույք ստանում պրոցեսից»։