Ալեն Սիմոնյանը դուրս է գրվել ԲԿ-ից, Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, սակայն, ներկա չի գտնվի


Ալեն Սիմոնյանը դուրս է գրվել ԲԿ-ից, Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, սակայն, ներկա չի գտնվի
Մարտ 24 14:04 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին 24News-ին ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

 
 

Ի պատասխան հարցին՝ Սիմոնյանը ներկա գտնվելու՞ է վաղը կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ։

Սիմոնյանը ԲԿ էր տեղափոխվել մարտի 20-ին՝ իր ֆբ էջում գրելով՝ «Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»։