Հայտնի է՝ ինչ է մատուցվել չինական պատվիրակությանը Կրեմլում նախագահական ճաշի ժամանակ


Հայտնի է՝ ինչ է մատուցվել չինական պատվիրակությանը Կրեմլում նախագահական ճաշի ժամանակ
Մարտ 21 17:35 2023

Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ի պատիվ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա պատվիրակության պետական ճաշ է տրվել։

 

 

Ճաշացանկում եղել է կարելական իշխանով և վարունգով աղցան, Կամչատկային ծովախեցգետնի կրոկետներ տրյուֆելի յուղով, բորշը շոգեխաշած բադով և ցիտրուսային շերբեթ։

 

Հյուրերի համար նաև համերգ է կազմակերպվել  նախագահական նվագախմբի մասնակցությամբ։

 

 

Ծրագրում՝ Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի և այլ հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև չինական մեղեդիներ և Մատվեյ Բլանտերի «Կատյուշա» կուլտային երգը։ Բացի այդ, հյուրերին կցուցադրվի չինական «Թեյ» պարը «Շչելկունչիկ» բալետից։