Բոլորը գիտեն, որ 2020 թվականի պատերազմում հնարավոր էր ավելի վաղ հաստատել հրադադար, քան դա տեղի ունեցավ․ Լավրով


Բոլորը գիտեն, որ 2020 թվականի պատերազմում հնարավոր էր ավելի վաղ հաստատել հրադադար, քան դա տեղի ունեցավ․ Լավրով
Մարտ 20 17:09 2023

Պետք է կողմերի հաշտեցման, շահերի հավասարակշռման ուղիներ փնտրել, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով  Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը։

 

Սերգեյ Լավրովը այս համատեքստում նշեց՝ Ռուսաստանը հենց այդպիսի մոտեցում էր որդեգրել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։

 

 

«Հենց այդպես է վարվել Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին կանգնեցրել է մարտական գործողությունները։ Կարելի է խորանալ պատմության մեջ, ես չեմ ուզում դա անել, բայց բոլորը գիտեն, որ եղել է հնարավորություն՝ ավելի վաղ հասնել հրադադարի հաստատման, քան դա, արդյունքում, տեղի է ունեցել, բայց դա ես թողնում եմ պատմաբաններին, թող նրանք ուսումնասիրեն՝ ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,- ասաց Սերգեյ Լավրովը։

 

Նա վերահաստատեց նաև ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման ելակետ է համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների լիարժեք իրագործումը՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից։