Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն պաշտպանել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը. Սի Ծինփինը՝ Մոսկվայում


Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն պաշտպանել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը. Սի Ծինփինը՝ Մոսկվայում
Մարտ 20 16:06 2023

Այսօրվա անհանգիստ աշխարհում Չինաստանը վճռական է Ռուսաստանի հետ պահպանելու ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգն  և պաշտպանելու աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Մոսկվա ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը:

 

«Խաղաղությունից հեռու աշխարհում Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն պաշտպանել ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգը, պաշտպանել աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի վրա, որոնք իրենց հերթին հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, հավատարիմ մնալ իսկական բազմակողմանիությանը, խթանել աշխարհում բազմաբևեռությունը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացումը, նպաստել գլոբալ կառավարման զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ»,- ասել է Սին։

 

 

Նրա խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը՝ որպես խոշոր տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, կարևոր դեր են խաղում միջազգային հարցերում։

 

Պեկինը և Մոսկվան լավ հարևաններ են և վստահելի գործընկերներ, ասել է Սի Ծինփինը։

 

«Ես շատ ուրախ եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական այցով վերադառնալ մեր մերձավոր հարևան երկիր։ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ողջույններ և բարեմաղթանքներ եմ հայտնում կառավարությանն ու ժողովրդին։ Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են և հուսալի գործընկերներ, որոնք կապված են լեռներով և գետերով», - ասել է նա: