Թաթա Սիմոնյանը` 25 օրականում հորը կորցնելու, նրա անունը կրելու և առանց հայր մեծանալու դժվարության մասին


Թաթա Սիմոնյանը` 25 օրականում հորը կորցնելու, նրա անունը կրելու և առանց հայր մեծանալու դժվարության մասին
Մարտ 18 13:40 2023

Մհեր Բաղդասարյանի tet a tet հաղորդման հյուրը սիրված երգիչ Թաթա Սիմոնյանն է: StarNews-ը հետևել և առանձնացրել է հարցազրույցի ընթացքում հնչած հետաքրքիր հարցուպատասխանները և մտքերը:

 

 

Հաղորդավարը նշեց, որ Թաթան եղել է 25 օրական, երբ իր հայրը`Ալբերտը զոհվել է ավտովթարի հետևանքով: Մհերը հետաքրքրվեց`արդյո՞ք հոր մահից հետո են Թաթային Ալբերտ կոչել:

 

«25 օրական էի, երբ Ամանորի գիշռրը հայրս ավտոպատահարից մահացավ: Հորս մահից հետո ինձ անվանակոչեցին Ալբերտ, բայց չստացվեց, ինձ ոչ մեկ չի կանչել այդ անունով: Ինձ մամաս Թաթայա ասել,իմ համար ամենալավ անուննա»,-նշեց Թաթա Սիմոնյանը:

 

 

Խոսելով առանց հայր մեծանալու մասին` Թաթան նշեց.

 

«Ընտանիքիս անդամները կասեն, որ ես ծանր եմ, բայց ես թեթև մարդ եմ, ես ուրախ մարդ եմ: Իհարկե չեմ կարող ուրախանալ, որ չեմ ունեցել հայր, բայց իմ խառնվածքով ուրախ մարդ եմ:Մանավանդ, որ չեմ տեսել և իմ մոտ տպավորիչ ոչինչ չկա`բացի անունից ու որդիական սիրուց»: