Ադրբեջանը 20 ընտանիք է բնակեցրել բռնազավթված Թալիշում


Ադրբեջանը 20 ընտանիք է բնակեցրել բռնազավթված Թալիշում
Մարտ 16 21:06 2023

Մարտի 16-ին հակառակորդն այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում փախստականների 20 ընտանիքի է տեղավորել Արցախի Հանրապետության բռնազավթված Թալիշ գյուղում:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ շուրջ 90 հոգի Բաքվի, Բարդայի, Գերանբոյի և այլ քաղաքների՝ փախստականներով բնակեցված վթարային շենքերից տեղափոխվել և բնակություն է հաստատել Թալիշում: