Ամարասի հովտի խաղողի այգիներում 3 քաղաքացի հայտնվել է ադրբեջանական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ. Արցախի ոստիկանություն


Ամարասի հովտի խաղողի այգիներում 3 քաղաքացի հայտնվել է ադրբեջանական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ. Արցախի ոստիկանություն
Մարտ 15 17:42 2023

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

 

 

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

Տուժածներ չկան: