Փորձելով ինչ-որ կերպ հերքել երրորդ նախագահի հայտարարությունը, Նիկոլը հասկացել է, որ ժամանակին իրեն արդարացրած մանիպուլյացիան այլևս ժամկետնանց է դարձել


Փորձելով ինչ-որ կերպ հերքել երրորդ նախագահի հայտարարությունը, Նիկոլը հասկացել է, որ ժամանակին իրեն արդարացրած մանիպուլյացիան այլևս ժամկետնանց է դարձել
Մարտ 15 15:16 2023

Փորձելով ինչ-որ կերպ հերքել երրորդ նախագահի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ հայկական բանակն իր ողջ պոտենցիալը չէ, որ գործի է դրել՝ Նիկոլը, ջանալով թվալ համոզիչ իր սուտ պնդումներում, միևնույն ժամանակ վստահեցրել է, որ չի ցանկանում «նախկին կամ ներկա խոսակցության մեջ մտնել»:

 

 

Գաղտնիք չէ, որ ոչ միայն Նիկոլը, այլև ողջ իշխանական պրոպագանդան 5 տարի է՝ յուր կեղծ քարոզչությունը կառուցում է «ներկա-նախկին» բանաձևով. կար մի ժամանակ, երբ նույնիսկ ամենատխմար միտքը կամ գաղափարը սրանք կարողանում էին սղացնել՝ օգտվելով հանրային տրամադրություններին բնորոշ սպեցիֆիկայից ու դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ կորզելով:

 

Ինչո՞ւ է Նիկոլն այս անգամ շեշտել, թե չի ցանկանում «նախկին կամ ներկա խոսակցության մեջ մտնել»: Երևի ինքն էլ է հասկացել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժամանակին իրեն արդարացրած մանիպուլյացիան այլևս ժամկետնանց է դարձել. մարդիկ զզվել են այդ արհեստական հնարքից և ցանկանում են ոչ թե լսել նախկին իշխանությունների հասցեին սին մեղարանքներ, այլ քաղել ներկաների աշխատանքի պտուղները, որոնք, ցավոք, շատերին են հասցրել դառնացնել: Շեշտելով, որ չի ցանկանում մտնել նման խոսակցության մեջ՝ Նիկոլը ենթագիտակցաբար փորձել է արդարանալ ու իր դատարկ հայտարարություններին կշիռ հաղորդել՝ աշխատելով քաղաքական-պոպուլիսական ենթատեքստ չտալ իր հայտարարություներին, ինչը, իհարկե, նրա մոտ չի ստացվել, քանի որ նրա հայտարարությունները ծայրից՝ ծայր դեմագոգիա են՝ զուրկ որևիցե իրական հիմքից:

 

Նիկոլը վաղուց մաշել է նախկինների հանդեպ հանրային որոշ շերտերի անբարյացակամ վերաբերմունքի հաշվին քաղաքականապես ինքնահաստատվելու ամբողջ կապիտալը ու եթե չափն անցնի, ապա կարող է շատ վատ վիճակում հայտնվել: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե Նիոկոլն ու թիմը դադարում են նախկիններին շարունակաբար դեմոնիզացնել՝ սեփական սխալները նրանց վերագրելով, ապա իշխանական քարոզչության ողջ ճարտարապետությունը մեկ վայրկյանում փլուզվում է՝ Նիկոլին թողնելով դեմ առ դեմ այն իրականության հետ, որ ստեղծել են իրենք՝ ՔՊ-ականները՝ դաշնակցելով թուրքերի հետ:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1458