Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Մարտ 14 19:44 2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում այսօր 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը:

 

Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48448-ի։