Ադրբեջանում ոստիկանները կրակել են ճանապարհը փակած գյուղացիների վրա


Ադրբեջանում ոստիկանները կրակել են ճանապարհը փակած գյուղացիների վրա
Մարտ 13 22:58 2023

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Նաբաթքենդ և Օրտա Մուղան գյուղերի բնակիչներն այսօր փորձել են փակել դեպի Բաքու ճանապարհը և բողոքի ցույց անցկացնել՝ ջրի բացակայության պատճառով։

 

Տեղի բնակիչների պատմելով՝ վաղուց գյուղատնտեսական հողատարածքներին ջուր չի մատակարարվել, ողջ բերքը փչացել է։ Ոստիկանությունը բիրտ ուժով ցրել է ցուցարարներին։ Կան տուժածներ։ Նշվում է, որ ռետինե փամփուշտներից վնասվածքներ ստացած երկու հոգի, այդ թվում՝ 15-ամյա մի պատանի, հոսպիտալացվել են։

 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մոտ 10 հոգի բերման են ենթարկվել։