«Հոդվածը կատարյալ զավեշտ է». Նաիրա Զոհրաբյան. (տեսանյութ)


«Հոդվածը կատարյալ զավեշտ է». Նաիրա Զոհրաբյան. (տեսանյութ)
Մարտ 12 16:49 2023

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ գիշեր ձերբակալել են ընկերոջս՝ Գևորգ Պետրոսյանին։
Ձերբակալել են անհեթեթ մեղադրանքով՝ պարեկների գործողությունը խոչընդոտելու և բռնություն գործադրելու համար։
Էս new-պարեկները դարձել են նիկոլականության բոլոր իրական ընդդիմախոսներին ձերբակալելու «ուտկաներ»։
Հոդվածը, որով փորձում են մեղադրանք ներկայացնել Գևորգին՝ պաշտոնատար անձանց գործողությունները խոչընդոտելն ու բռնություն գործադրելն է, որը ենթադրում է 2-5 տարի ազատազրկում, ինչը կատարյալ զավեշտ է։ Ես հիմա կտեղադրեմ տեսանյութը, որից ակնհայտ է, որ Գևորգը որևէ պարեկի հանդեպ բռնություն չի գործադրել։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հենց նոր ինձ տեղեկացրեց, որ քիչ անց իրենց պատգամավորներից կլինեն ձերբակալվածների պահպանման վայրում։
ՀՀԿ գործիչները ևս հստակ արձագանքել են «պարեկ» օպերացիային, բնականաբար, այն համարելով քաղաքական»։