Երևանում. 21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին ու հայտնվել մայթին


Երևանում. 21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին ու հայտնվել մայթին
Մարտ 12 12:52 2023

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Քինակցյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մելիք Ադամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում նախաձեռնվել է վարույթ: