«Էդ ա՞ եղել քո մանկության երազանքը». Շարմազանով


«Էդ ա՞ եղել քո մանկության երազանքը». Շարմազանով
Մարտ 11 13:06 2023

«Դու, քո մարտական ընկերները 90-ականներին կռիվ եք տվել թուրքի դեմ, որ թուրքը գա, Կաշենը շահագործի, հայն էլ գնա, թուրքի առաջ նոքյար լինի՞, էդ ա եղե՞լ քո մանկության երազանքը. չեմ պատկերացնում»,- ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն ասել էր՝ դեմ չէ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան: «Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի ա, կամ պարսիկ ա, կամ ռուս ա ներդրում անում՝ ապրանքը վաճառում, ի՞նչ խնդիր... Եթե Ադրբեջանը ստեղ ներդրում ա անում ու հարկերը վճարում ա Ղարաբաղի իշխանություններին, էն Ղարաբաղի, որն ինքը չի ճանաչում, հիմա՝ ո՞րն ա ճիշտը՝ գալ փոխզիջման, որ ինքն ինձ հարկեր վճարի՞, թե՞ բան... Բանակցում ենք փոխվստահության համար: Ինքը ցույց կտա, որ չի ուզում փոխվստահություն, ուզում ա շարունակի կոնֆլիկտը, մենք էլ միջնորդներին կբացատրենք, որ էս մարդիկ չեն ուզում, ուզում են կոնֆլիկտ»,- նշել էր Բաբայանը: