«Ահա, թե ինչպես պետք է վերականգնել փախցրած հաշիվը». Սամվել Մարտիրոսյան


«Ահա, թե ինչպես պետք է վերականգնել փախցրած հաշիվը». Սամվել Մարտիրոսյան
Մարտ 9 22:13 2023

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հիշու՞մ եք, գրել էի, որ անհայտ հաքերներ գողանում են մարդկանց Whatsapp հաշիվները։ Ընդ որում, հայտնի չէ, թե ոնց։ Ասեմ, որ հետաքննությունը դեռ գնում է, և կարելի է ասել, միջազգային մակարդակով։ Պարզ է, որ ամենաառաջին կասկածյալը մեր հարևաններն են, բայց դեռ ապացույցներ չունենք։
Քանի որ շատ մտահոգիչ է այս ամենը։ Բայց, կարևորը, փորձարկեցինք վերականգնումը, ու ահա, թե ինչպես պետք է վերականգնել փախցրած հաշիվը։ Ու մերսի Վարդգես Բարբարյանին, որ օգնեց քայլերը հերթով ստուգել, համոզվել, որ վերականգնումը աշխատում է այս դեպքում։ Դե նայեք, ոնց ու ինչ»:

 
«Ահա, թե ինչպես պետք է վերականգնել փախցրած հաշիվը». Սամվել Մարտիրոսյան