Սիրելի՛ հայուհիներ,
հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրեր
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գեղեցիկ, գարնանաբեր այս տոնի առթիվ։
Հայ կինը բոլոր ազգերի կանանցից առանձնանում է ընտանիքին իր անսահման նվիրվածությամբ, ում մեջ ամբարված են խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը:
Անգնահատելի ու անուրանալի է հայ կնոջ դերը և՛ սերունդների դաստիարակության, և՛ կրթության, և՛ ընտանիքի ամրության, և՛ պետության զարգացման գործում:
Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում: Դուք շատ բան եք կրում ձեր մեջ՝ մեր ազգությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր արժեքները:
Այսօր՝ գարնանային վերազարթոնքի օրը, ուզում եմ որպես պահապան հրեշտակներ վերհառնեք պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:
Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին։










