Կոռնիձոր-Արցախ ճանապարհահատվածն ասֆալտապատվում է


Կոռնիձոր-Արցախ ճանապարհահատվածն ասֆալտապատվում է
Մարտ 7 18:20 2023

Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Նշված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է 2022 թվականի օգոստոսին։
«Շինարարական աշխատանքների մեկնարկից հետո ընկերությունն իր ողջ գործիքակազմով ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասված է շինարարական ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ: