Ըստ հավաստի տղեկությունների՝ մինչ Ադրբեջանն անթաքույց կերպով շանտաժի ու տեռորի է ենթարկում արցախցիներին՝ նրանց դնելով մահվան կամ վերաինտեգրման երկընտրանքի առաջ, Սյունիքում ևս որոշ կասկածելի պրոցեսներ են ընթանում՝ չարագույժ ու վատ. ՀԿ-ների ու նրանց հովանավորողների ուշադրությունը Սյունիքի հանդեպ էապես մեծացել է: Ամենատարբեր բնակավայրերում անընդհատ դասընթացներ են իրականացվում, քննարկումներ կազմակերպվում՝ բնակչության տարհանմանը, ապաստարաններին, բնակֆոնդին և այլ նմանատիպ հարցերին վերաբերող: Կարճ ասած՝ սյունեցիներին աղետի են պատրաստում, և մնում է միայն կռահել, թե ինչ աղետի մասին է խոսք գնում:
Սյունիքի աշխարհաքաղաքական արժեքը, ինչպես հայտնի է, հսկայական է. այն սեպ է՝ խրված թյուրքական աշխարհի կոկորդում, ինչը նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են թյուրքական աշխարհի լիարժեք միավորմամբ, Սյունիքի նկատմամբ ունեն հատուկ վերաբերմունք՝ բառիս բացասական իմաստով: ՀԿ-ների դաշտը գլխավորապես Հայաստանում կառավարում են արևմտյան հատուկ ծառայությունները, որոնք, ասում են, իրենց ներկայացուցիչներն ունեն նաև Հայաստան գործուղված ԵՄ առաքելությունում: Արդյոք Սյունիքում կատարվողը մեծ տարածաշրջանային պայթյունից առաջ կատարվող նախապատրաստական գործողություննե՞ր են: Շատ հնարավոր է, ավելին՝ գրեթե անկասկած է: Ընդ որում՝գաղտնիք չէ, որ հենց Սյունքի տերիտորիան է դառնալու այն աշխարհագրական վայրը, որտեղ ընթանալու է ապագա պատերազմը՝ լինի Հայաստանի ու Ադրբեջանի, թե՝ ասենք թուրք-իսրայելական դաշինիքի ու Իրանի միջև:
Հարց՝ իսկ ո՞ւր է ՀՀ կառավարությունը, ինչ են նրանք մտածում: ՀՀ կառավարությունը ռեստորաններում է, հաճախակիացած ուտուշ-խմուշների մեջ՝ թքած ունենալով Հայաստանի ճակատագրի վրա: Ավելին՝ այդ ՀԿ-ների հովանավորների շրջանում կան նաև բազմաթիվ ՔՊ-ական դեմքեր, որոնք հենց այդ ՀԿ-ներից են սերվում՝ իշխանական լծակները օտարների շահերին ծառայացնելու հանձնարարականով:
Ըստ էության, պատրաստվում է Սյունիքի անեքսիան՝օրակարգ, որի սպասարկման համար էլ Նիկոլին բերել են իշխանության:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1425










