Խորհուրդ Արցախցիներին՝ չխաբվե՛ք սյամոների քաղցր-մեղցր խոսքերին


Խորհուրդ Արցախցիներին՝ չխաբվե՛ք սյամոների քաղցր-մեղցր խոսքերին
Մարտ 7 14:28 2023

Սյամոյի «Միասնական հայրենիք» կուսակցությունը դատապարտողական հայտարարություն էր տարածել մարտի 5-ին Արցախում ադրբեջանական զինուժի իրականացրած ահաբեկչական գործողության վերաբերյալ, որում մասնավորապես, ասված էր.«44-օրյա պատերազմի արդյունքը, որն ադրբեջանական կողմը կորզել է միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Ռուսաստանի, Հայաստանի ու միջազգային հանրության վրա գործադրած ակնհայտ ճնշումներով, կարող է վիճարկվել ոչ միայն իրավական և հումանիտար հարթությունում, այլև՝ գետնի վրա՝ զենքի ուժով։ Արցախը, սակայն, կողմնակից է խաղաղ կարգավորման և առաջարկում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը տալ փոխվստահության մթնոլորտում՝ Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությամբ։ Այլապես՝ նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա, որի արդյունքներն այս անգամ աներկբայորեն չեն արտացոլելու ներկա իրողությունները»:

 

 

Սյամոն առյուծի կա՞թ է խմել…Փաստորեն՝ մինչ կայծակնային արագությամբ տարածվում են Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու Արցախին ներկայացված վերջնագրի ֆոնին, որի մասին, խոսել էր Արցածի նախագահը, Սյամոն է «աքլորանում»՝ առնվազը բանավոր մակարդակում ձեռնոց նետելով Ադրբեջանին ու, ըստ էության, ակնարկելով Շուշին հետ բերելու մասին:

 

Հարց՝ ի՞նչ է անում Սյամոն իրականում: Սյամոն ընդամենը պրոպագանդա է տանում, քանի որ Ալիևի համար աշխարհի ամենաանվնաս բանը, Նիկոլից բացի, Սյամոն է: Փորձելով Արցախի ներքաղաքական դաշտում ամրապնդել սեփական դիրքերը՝ Սյամոն հերթական «մուտիտն» է մեջտեղ գցում՝ իրենից մեծ զորավար երևակայելով: Սյամոն հասկանում է, որ Արցախում փոփոխություններ են լինելու ու հիմա փորձում է հանրության գոնե մի մասի համակրանքն իր կողմը գրավել,որ երբ գա աթոռները վերաբաշխելու ժամանակը, «տորգի» տեղ լինի:

 

Խորհուրդ Արցախցիներին՝ չխաբվե՛ք սյամոների քաղցր-մեղցր խոսքերին…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1424