Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ՊՆ-ի հասցեին և սպառնացել Հայաստանին նոր ագրեսիայով


Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ՊՆ-ի հասցեին և սպառնացել Հայաստանին նոր ագրեսիայով
Մարտ 7 00:30 2023

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հիստերիայի մեջ է այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատեց, որ մարտի 5-ին ադրբեջանցիները կրակել են ԼՂ ոստիկանության աշխատակիցների մեքենայի վրա։

 
 

Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու և կեղծ տեղեկություններ տարածելու» մեջ։ Բաքվին դուր չի եկել նաև այն ճշմարտությունը, որ ռուս խաղաղապահները ստիպված են եղել օգնություն ցուցաբերել և տարհանել լիկվիդացված դիվերսանտներին։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելու և միջադեպի հետևանքով վիրավորված մեր զինծառայողներին տարհանելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր նահատակների և վիրավոր զինվորների տարհանումը շրջանից իրականացվել է մեր զինծառայողների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև քննադատել է Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտին՝ հայկական կողմին սպառնալով նոր ագրեսիայով։

Բաքուն նաև նորից հայտարարել է Լաչինի միջանցքում «վերահսկողության ռեժիմի ապահովման անհրաժեշտության» մասին։