Նիկոլն ու Արաբատը կհամաձակվե՞ն Իլհամին հակաճառել


Նիկոլն ու Արաբատը կհամաձակվե՞ն Իլհամին հակաճառել
Մարտ 6 16:25 2023

Այն, ինչ այժմ անում է Ադրբեջանն Արցախում մի դեպքում, երբ սեղանին է դրված Հաագայի միջազգային դատարանի վճիռը՝ Լաչինի միջանցքին վերաբերող, ապտակ է՝ ոչ միայն Հայաստանին, այլև թերևս ողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին հենց Հաագայի միջազգային դատարանին: Սրանով Ալիևը մեկ անգամ ևս փաստում է, որ թքած ունի միջազգային հանրության վրա և որ մտադիր չէ ենթարկվել խաղի կանոներին, ինչով և կասկածի տակ է դնում աշխարհի տերերի հեղինակությունն ու նրանց ստեղծած կառույցների գոյության իմաստը:

 

 

Ալիևի խոշոր սադրանքը, որին, փաստորեն, նախորդել էին առավել փոքրերը, պետք է դառնա հայ դիվանագետների աշխատանքի հիմնական ստիմուլը. Հայաստանը ոչ միայն պետք է բավարարվի Միրզոյան Արոյի գերատեսչության գրավոր արձագանքով, այլև կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին վճարել սանձարձակության համար:

 

Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, ապա հենց հիմա ապետք է ականատես դառնայինք ՄԱԿ ԱԽ դիմելուն. Հայտնի է, որ եթե որևիցե երկիր հրաժարվում է կատարել Հաագայի միջազգային դատարանի վճիռը, ապա հայց ներկայացնող կողմը կարող է դիմել ՄԱԿ ԱԽ-ին՝ պահանջելով ստիել այս կամ այն երկրին կատարել դատավճիռը: Հիմա մոտ երկու շաբաթ է՝ Ադրբեջանը իր ոտքերը մաքրում է Հաագայի դատարանի վճռի վրա՝ գնալով սադրանքի, գնալով հանցագործության, թքելով դրա երեսին: Արդյոք սա բավարար չէ՞, որպեսզի Միրզոյան Արոն միջոցներ ձեռնարկի՝ Նիկոլի կոտրած սայլը գոնե հիմա տեղից շարժելու: Իսկ սայլը կոտրվել է, քանի որ «սելվոր» Նիկոլը միտումնավոր կերպով թուլացրել է անիվները՝ դրա նորմալ շահագործումը անհնարին դարձնելով:

 

 

Եթե աշխարհն իսկապես ուզում է տարածաշրջանում խաղաղություն, ինչի մասին միմյանց հերթ չտալով հավաստիացնում են աշխարհաքաղաքական բևեռները, ապա դրան հասնելու միակ ճանապարհն Ալիևի լոշտերը ձգելն է, այլ ոչ թե տակից Իլհամի «ջրաղացին ջուր լցնելը», ինչպես դա անում է Նիկոլը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1420