«Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…». Այսօր Վազգեն Սարգսյանը դարձավ 64 տարեկան


«Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…». Այսօր Վազգեն Սարգսյանը դարձավ 64 տարեկան
Մարտ 5 10:21 2023

Այսօր Վազգենի ծննդյան օրն է:

 

Վազգեն Սարգսյանի հետ Գորիսից Երևան էինք վերադառնում: Հանկարծ նկատեց, որ ճամփեզրով արագ-արագ քայլում է զինվորական համազգեստ կրող մի մարդ: Զայրացավ.

 

 

– Սա զորամնասից դուրս ի՞նչ է անում այստեղ:

 

Մեքենան կանգնեցրեց, դուռը բացեց ու բարկացած շարժվեց դեպի հետիոտնը.

 

– Սա ի՞նչ բան է: Ի՞նչ ես անում այստեղ:

 

Զինվորականը հանկարծակիի եկած պատիվ տվեց ու զեկուցեց.

 

– Պարոն նախարար, դիրքերում էի: Զանգահարեցին, ասացին, որ տղա եմ ունեցել: Թույլտվություն խնդրեցի ծննդատուն գնալու համար…

 

 

 

Վազգենը միանգամից վերափոխվեց-պայծառացավ: Գրկեց սպային, շնորհավորեց, հետո դարձավ դեպի իր վարորդը.

 

– Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես, դուրս հանի:

 

Մեքենայի թափքի վրա դրեցին շիշը, բաժակները, մի քանի խնձոր:

 

– Դե, աչքդ լույս լինի,- ասաց,- տղայի անունն ի՞նչ ես դնելու:

 

– Դավիթ:

 

Բաժակներն իրար խփեցին: Ապա Վազգենը մոտ կանչեց ուղեկցող մեքենայի վարորդին.

 

– Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…

 

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից