Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Մարտ 5 13:22 2023

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի Դյուջե նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ, վեց կիլոմետր խորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

 

Երկրաշարժը զգացվել է նաև Սաքարյա նահանգի Ադափազարի շրջանում։